ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արցախի ՊԲ հրամանատարը ՀՀ ԱԺ պատվիրակությանը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը

Արցախի ՊԲ հրամանատարը ՀՀ ԱԺ պատվիրակությանը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը
05.02.2018 | 07:33

Փետրվարի 4-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հանդիպել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը համառոտ ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը, զորամասերում և բանակային առաջնագծում կատարված և կատարվող գործընթացները, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այլն:

Այնուհետև Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հարցերին:

Դիտվել է՝ 3273

Մեկնաբանություններ